ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին սեպտեմբերին հավաքել է նվիրատվությունների ռեկորդային քանակ: Այս մասին հոկտեմբերի 16-ին հաղորդել է Agence France-Presse` հղում կատարելով Ռոմնիի շտաբին:
Սեպտեմբերի համար նվիրատվությունը կազմել է ավելի քան 170 մլն դոլար: Նվիրատվությունների միջին չափը չի մանրամասնվում:
Իր հերթին Ռոմնիի մրցակիցը` ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման նույն ժամանակահատվածում հավաքել է 181 մլն դոլար, սահմանելով նույն ռեկորդը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են 2012թ-ի նոյեմբերի 6-ին:







































