Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան կիսվել է ակնկալիքներով, ինչպես նաև հայտնել է խաղալու իր պատրաստակամության մասին:
«Սա լինելու է խմբի երկու ուժեղագույն թիմերի խաղը: Ֆրանսիան պայքարելու ամբողջ ուժերով:
Շատ լավ է, որ կարողացել ենք մեկնարկելու երկու հաղթանակներով: Դա մեծ քայլ է, որը պետք է օգնի հաղթել նաև առաջիկա խաղում: Իհարկե, Ֆրանսիան ուժեղ մրցակից է, նրանք ունեն շատ երիտասարդ խաղացողներ, ովքեր ցանկանում են ցույց տալ իրենց հնարավորությունները Իսպանիայի ֆոնի վրա:
Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես լավ եմ զգում ինձ: Ուրախ եմ, որ նորից կարող եմ խաղալ: Շատերը նման ծանր վնասվածքներից հետո ստիպված են լինում ավարտել կարիերան: Բայց բազում մարզումներից հետո կարողացա վերադառնալ ու լինել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին:
Ես պատրաստ եմ և՛ ակումբում, և՛ հավաքականում: Որոշումը մարզչինն է»,- Վիլյայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:








































