Եվրոգոտում պարտքային ճգնաժամի զարգացումը հանդիսանում է իսկական «գիշերային մղձավանջ» և սպառնում է ոչ միայն արժութային միությանը, այլև ԵՄ-ին առհասարակ: Նման կարծիք է հայտնել հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Նրա կարծիքով` կա միայն մի ելք. Գերմանիայի՝ եվրոգոտուց դուրս գալը,- հաղորդում է Reuters-ը:
Ջ. Սորոսի գնահատմամբ` Եվրոպայում հնարավոր ճգնաժամը մասսայական բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում:
Ֆինանսիստի կողմից առաջարկվում է խնդրի լուծման հետևյալ սցենարը. Գերմանիայի դուրս գալը եվրոգոտուց կառաջացնի եվրոյի կտրուկ անկում, դրա արժեքի անկումը կնվազեցնի խնդրահարույց երկրների արժետոմսերի խնդիրները: Արդյունքում դրանք կարելի է կարգավորել եվրոբոնդերի թողարկման և իրացման ճանապարհով:
«Սակայն նմանատիպ սցենարը անընդունելի է Գերմանիայի համար քաղաքական տեսանկյունից»,- ընդգծել է Ջ. Սորոսը:











































