Ամերիկյան 15 նահանգների, նաև` Մերիլենդի բնակիչները նոյեմբերի 6-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում կկարողանան իրենց ձայնը տալ ոչ միայն Օբամային կամ Ռոմնիին, այլև Սանտա Կլաուսին: Պարզվել է, որ Նևադա նահանգում նա իրական մարդ է և իսկապես կպայքարի նախագահի պաշտոնի համար,- հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Սանտա Կլաուսի իրական անունը Թոմաս Օ’Քոնոր է։ Նա 65 տարեկան է, ամուսնացած չէ և նախկինում ախատել է որպես ոստիկան Նյու Յորքում: Քաղաքական ուժերից ոչ մեկի հետ կապված չէ և ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է շարունակել նաև իր ներկայիս «աշխատանքով» զբաղվել՝ Ամանորին երեխաներին նվերներ նվիրել:
«Եթե ես նախագահ դառնամ, ինձ հետ կվերցնեմ մի քանի եղջերու, նրանք կապրեն Սպիտակ տան դիմացի բացատում»,- ասել է Սանտան:
Ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները պատմել են, որ Սանտայի անունը ընտրաթերթիկում չի լինելու, նրանք, ովքեր կուզենան քվեարկել նրա օգտին, պիտի ինքնուրույն գրեն նրա անունը:









































