Գիտնականները վերջապես հասկացել են, թե որտեղից է գալիս քաղցր ուտելու անհագ ցանկությունը, և թե ինչու է մարդկանց մոտ շոկոլադից կախվածություն առաջանում:
Պարզվում է՝ շոկոլադը ոչ մի առավելություն չունի թմրանյութերի հանդեպ: ԱՄՆ-ից մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են շոկոլադի ազդեցությունն առնետների գլխուղեղի վրա: Արդյունքում պարզվել է, որ ուղեղի վրա ազդելու տեսանկյունից շոկոլադը հաշիշից ոչնչով չի տարբերվում: Այն արձակում է նույն բիոքիմիական ռեակցիաները, ինչ որ թմրամիջոցները:
Նոր հայտնագործությունը լույս է սփռում շատակերության հանգամանքի վրա: Մարդկանց մոտ, ովքեր տառապում են ճարպակալմամբ, շոկոլադ ուտելուց հետո ակտիվանում են ուղեղի որոշակի գոտիներ, ինչն էլ ավելի շատ քաղցրի պահանջ է առաջացնում։








































