Իրաքը կպաշտպանի «ցանկացած քաղաքական կարգավորում Սիրիայում, որը կդադարեցնի արյունահեղությունը»: Այդ մասին հայտարարել են այսօր Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանին և վարչապետ Նուրի ալ Մալիքին Բաղդատում կայացած ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի երկրների հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմի հետ հանդիպման ժամանակ: Հեռուստաալիքի վկայությամբ Իրաքը հասկացնել է տվել, որ պաշտպանում է ալժիրցի դիվանագետի ջանքերը, որոնք ուղղված են «խաղաղ համաձայնության ուղի գտնելուն, որը սիրիացիների մոտ կվերականգնի ազգային համաձայնությունը»:
Ժամանելով Բաղդատ՝ Բրահիմը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, իբր առաջարկել է Սիրիայում խաղաղապահ ուժեր մտցնել: «Ես չեմ հանդիսանում այդ տեղեկատվության աղբյուրը»,- նշել է նա:









































