Wednesday, 17 06 2026
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

Դոլման, թաբուլեն, հարիսան մաքուր հայկական ճաշատեսակներ են. Ս. Մամուլյան

«Դոլման, թաբուլեն, հարիսան մաքուր հայկական ճաշատեսակներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի խոհարարների միության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Մենք փորձում ենք հնարավորության սահմաններում լուսաբանել և տարածել հայկական ճաշատեսակները, որովհետև երբ ինտերնետն ես բացում, մեր ավանդական ճաշատեսակին բոլորովին ուրիշ երկիր է վերագրված»,- նկատեց նա:

Մամուլյանը նշեց, որ իրենք ամեն տարի փորձում են կազմակերպել և անցկացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կգովաբանեն մեր ազգայինը, կլուսաբանեն, հանրությանը կտեղեկացնեն, որ այդ ճաշատեսակներն ունեն դարերից եկած հայկական ծագումնաբանություն. «Օրինակ` Ադրբեջանի նախագահը վերջերս, չգիտես ինչու, անդրադարձել էր դոլմային` նշելով, որ այն չի պատկանում հայկական խոհանոցին: Այդ պատճառով էլ մենք շատ արագ կազմակերպեցինք դոլմայի փառատոնը և այդպիսով աշխարհին ներկայացրինք իրականությունը»:

Հ. Մամուլյանն ասաց նաև, որ արտասահմանյան շատ երկրներից իրենց հետ համագործակցելու բազմաթիվ առաջարկներ են արվում. «Օրինակ` Քաթարում մի գործարար ուզում է բացել ռեստորան միայն հայկական կերակրացանկով: Մեզ հետ պայմանավորվելիս ասաց, որ իրենք ունեն դոլմա, թաբուլե, հարիսա, բայց ցանկանում են ավելացնել կերակրացանկը»:

Մամուլյանի խոսքերով` իրենց նպատակը, սակայն, ոչ թե օտար երկրների հետ համագործակցելն է, այլ մեր երկրում տարածելը, և այդ ուղղությամբ պետք է շատ աշխատել. «Հայաստանում կա «Վրացական» անվանմամբ ռեստորան, որտեղ մատուցվում են միայն հայկական ճաշատեսակներ, ներսում հնչում է հայ աշուղական երաժշտություն: Մենք պետք է գիտակցենք, որ նման կերպ, այսինքն` միայն փող աշխատելու համար չպետք է գովաբանենք, լուսաբանենք օտարինը: Ինչո՞ւ ռեստորանին տալ վրացական անվանում, այլ ոչ` հայկական, որ հետո վրացինե՞րն էլ ասեն` այս ինչ ճաշատեսակը իրե՞նցն է»:

Ամփոփելով` Սեդրակ Մամուլյանը նշեց, որ Հայաստանում այժմ իրենց նախաձեռնությամբ անցկացվում են եռամսյա դասընթացներ, որի շրջանակներում պատրաստում են որակյալ խոհարարներ. «Մենք հրավիրում ենք Հայաստանի տարբեր տարածաշրջաններից խոհարարների, վերապատրաստում և ուղարկում: Օրինակ` «Թուֆենքյան» մեծ համալիրի երկու խոհարարներ մեզ մոտ են վերապատրաստվել»:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենք պատրաստվում են հրատարակել եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) դասագրքեր, որի միջոցով մարդիկ կկարողանան սովորել հայկական հին ավանդական ճաշատեսակների բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում