Ամերիկյան համալսարանների գիտնականները հետազոտություններ են անցկացրել՝ պարզելու համար Լուսնի վրա առկա ջրերի ծագումը: Նրանք ուսումնասիրել են «Ապոլլոն» արաշավախմբի կողմից Երկիր բերված լուսնային գրունտը և պարզել են, որ Լուսնի վրա ջուր առաջացել է արևային քամու և Երկրի բնական արբանյակի մակերևույթի փոխազդեցության արդյունքում:
Այսօր գիտնականները վստահ են, որ Լուսնի վրա գոյություն ունի ջուր՝ սառույցի կամ հիդրատային հանքանյութերի տեսքով: Վեճը միայն այն հարցի շուրջ է, թե որտեղից է այդ ջուրը և որտեղ է թաքնվում այն: Աստղագետների մի մասը ջրի առաջացման աղբյուր համարում է գիսավորներին, իսկ մյուս մասը` արևային քամուն:
Լուսնային գրունտը փոշեհատիկներ է, որը առաջացել է աստղակերպերի անընդհատ հարվածներից: Գիտնականները կարողացել են բացահայտել, որ լուսնային գրունտում պարունակվում են ջրի որոշ մոլեկուլներ: Նրանք ենթադրում են, որ Լուսնի խառնարաններում գտնվող սառույցի պաշարներն ամբողջությամբ բաղկացած են ատոմային ջրածնից, որը Լուսնի վրա է հայտնվել արևային քամու հետ միասին:









































