Ferrari-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Կորեայի գրան պրիի ավարտից հետո հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում «Ֆորմուլա-1»-ի առաջատարի դիրքի կորուստը:
«Սա շատ բարդ ավտոարշավ էր, և ինձ չի անհանգստացնում առաջատարի դիրքի կորուստը: Վերջին 5 տարիների ընթացքում հաճախ եմ նման իրավիճակներում հայտնվում: Մենք նախապես գիտեինք, որ Կորեայում գրեթե անհնար կլինի պայքարել «Ռեդ Բուլ»-ի հետ: Մեր նպատակն էր եզրագիծը հատել նրանցից հետո, և դա մեզ հաջողվեց: Այն, որ մենք զիջում ենք 6 միավորով, ոչինչ չի նշանակում: Ամեն ինչ կախված կլինի հատագա ավտոարշավներում մեր արդյունքներից: Ես, իհարկե, շնորհավորում եմ Ֆետելին, սակայն իմ փորձը ցույց է տալիս, որ հաջողությունն անվերջ չի լինում: Մնացած 4 ավտոարշավներում պետք է Ֆետելին գերազանցեմ 7 միավորով, դա բարդ է, բայց իրագործելի է»,- Ալոնսոյին մեջբերում է Спорт-Экспресс-ը: