Կայացել է ՀԱՀ-ի կառավարության նախկին նախարար Նկոսազանա Դլամինի-Զումայի երդմնակալության արարողությունը՝ որպես Աֆրիկյան միության նոր ղեկավար: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դլամինի Զուման՝ ՀԱՀ նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի նախկին կինը, առաջին կինն է, որ զբաղեցրել է այդ պաշտոնը:
Որպես Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ՝ նա կփորձի լուծել մայրցամաքի առավել սուր խնդիրները, ներառյալ Մալիի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հակամարտությունները:
Դլամինի Զուման նախկինում գլխավորել է առողջապահության, միջազգային հարաբերությունների և ներքին գործերի նախարարությունը:








































