Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերին:
Պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ հարցին՝ Սալեհին հայտարարել է, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի շրջանակներում: Նա հանդես է եկել բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցության օգտին:
Սալեհին Բաքու է ժամանել Տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար:









































