Կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Ֆոնտասը վարձավճարով կտեղափոխվի «Մալյորկա»: Համաձայնագրի ժամկետը կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին: 22-ամյա ֆուտբոլիստն այսօր բուժզննում կանցնի իր նոր ակումբի կազմում:
«Մալյորկա»-ն իրավունք ունի նոր ֆուտբոլիստ հարավիրել իր կազմ, քանի որ երկար ժամանակով զրկվել է ֆուտբոլիստից, որը լուրջ վնասվածք է ստացել:
Ֆոնտասը «Բարսելոնա»-ի կազմում իր մեկնարկային խաղն անցկացրել է դեռ 2009 թվականին, բայց թիմի հիմնական կազմում տեղ չունի:


































