Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով բարձրացվել են տեղական ինքնակառավարման մարմինների չինովնիկների աշխատավարձերը: Բացառություն է արվել Թբիլիսիի ու Բաթումի պարագայում:
Ինքնաղեկավարվող քաղաքներում, ուր քաղաքապետի ու սակրեբուլոյի նախագահի աշխատավարձը կազմում է 2480 լարի (1 դոլարը հավասար է 1.66 լարի), այն հասցվել է մինչև 2750 լարիի: Սակրեբուլոյի փոխնախագահի աշխատավարձը 1500 լարիից հասցվել է մինչև 2150 լարիի, իսկ փոխքաղաքապետինը՝ 1250 լարիից մինչև 2050 լարի: Սակրեբուլոյի ապարատի պետի աշխատավարձը 900-ից հասցվել է 1400 լարիի:
Նախագահի հրամանն արդեն իսկ մտել է ուժի մեջ:










































