Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական ծառայությունը տեղեկություն է ստացել, ըստ որի՝ Սինայի թերակղզում իսլմիստ զինյալները ահաբեկչության փորձ են նախատեսում իրականացնել:
Ինչպես հաղորդում է NEWSru Israel գործակալությունը, այդ տեղեկությունների ֆոնին ՑԱԽԱԼ-ի ստորաբաժանումները իսրայելա-եգիպտական սահմանի վրա բարձր պատրաստականության են բերվել:
Մյուս կողմից, Սինայի թերակղզում շարունակվում են բախումները Եգիպտոսի բանակի և տեղի զինյալների միջև: Կիրակի երեկոյան Ալ-Արիշ շրջանում մի խումբ զինված անձինք զինվորական մեքենա են առևանգել՝ խլելով եգիպտացի զինծառայողների զենքը:
Դրանից մի քանի ժամ առաջ իսրայելա-եգիպտական սահմանին անօրինական փախստականների ուղեկցող բեդվինները կրակ էին բացել ոստիկանական անցակետի վրա, ինչի հետևանքով վիրավորվել էր մեկ մարդ:










































