Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

«Հակամարտող կողմերից ոչ մեկն էլ չի հասնի ցանկալի առավելագույնին». Վլադիմիր Կազիմիրով

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«1994 թվականին ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովը հակամարտող կողմերի միջև բանակցություններ վարելն արդեն հանձնարարեց ոչ թե Մինսկի խմբին, այլ նրա համանախագահող երկրներին: 1997 թվականից նրանք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, իսկ Մինսկի խումբը փաստացիորեն դարձել է օգտակար խորհրդատվական մեխանիզմ:

Միջնորդների փոփոխման մասին խոսակցությունները լուրջ չեն: Որտե՞ղ կարելի է գտնելայդ գործում ավելի գրագետ ու բանիմաց դերակատարների: Մի՞թե Հարավային Ամերիկայում կամ Ասիայում, կամ էլ Օվկիանիայում ու Անտարկտիդայում: Բանակցությունների ձևաչափի փոփոխումը դեռ կարելի է պատկերացնել, որպեսզի դրանց մասնակցեն հակամարտող բոլոր կողմերը, սակայն դա ցանկացողները չեն ցանկանում միջնորդների փոփոխություն և չեն խոսում այդ մասին:

Բանակցությունների արգելակման իրական պատճառը ոչ թե միջնորդների ոչ խելամիտ գործողությունները, այլ՝ կողմերի մաքսիմալիզմն է, նրանց ոչ իրատեսական պահանջներն ու ակնկալիքները: Կողմերից ոչ մեկն էլ չի հասնելու ցանկալի առավելագույնին: Պետք է չափավորել ախորժակը և քիչ թե շատ փոխընդունելի լուծումներ գտնել: Խնդիրը հակամարտող կողմերի սեփական դիրքորոշման մեջ է և ոչ թե այլ բանում:

Դա չի նշանակում, թե միջնորդներն իրենց գործը կատարում են կատարելապես: Ես բազմիցս ընդգծել եմ նրանց ոչ բավականաչափ համառությունը: ԵԱՀԿ-ն ստանձնել է այդ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, և պետք է ավելի հստակ դատապարտի կողմերի ռազմաշունչ հայտարարությունները:

Հակամարտության հիմնական վիճելի խնդիրը և գլխավոր պատճառը Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հարցն է: Այդ հարցում կողմերի դիրքորոշումները միանգամայն անհամատեղելի են, ինչը վերաբերում է անգամ բնակչության ազատ կամարտահայտության սկզբունքին: Հայկական կողմն առաջարկում է դա անցկացնել Լեռնային Ղարաբաղում, իսկ ադրբեջանական կողմը՝ ողջ Ադրբեջանում:

Դեռևս այդ հարցում փոխզիջման գնալու որևէ ուրվագիծ չի նշմարվում: Սակայն, իհարկե, բանակցությունների համար կան այլ խնդիրներ ևս: Դրանցից ցանկանում եմ առանձնացնել կողմերի փոխադարձ անվտանգությունը, այսինքն՝ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության հուսալի բացառումը: Ես համոզված եմ, որ բազմաթիվ խնդիրների լուծումը հնարավոր կդառնա միայն զինադադարի հուսալի ամրագրումից հետո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում