Հոկտեմբերի 15-ին ժամը 01.15-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Տեղ-Լաչին ճանապարհի 25-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 68 ՕԼ 147 պ/հ ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Գորիս քաղաքից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 68 ՕԼ 147 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը (մոտ 200 մետր): Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևոր` 1996թ. ծնված Գրիգոր Մուսայելյանը «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիս քաղաքի բ/կ, առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Ժամը 03.00-ին հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել վարորդ` 1985թ. ծնված Գարի Կարապետյանի դին:









































