Գերմանիայի ազգային հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը խոսել է իր հավաքականի առաջիկա խաղի մասին: Գերմանիայի ազգային ընտրանու հաջորդ մրցակիցը Շվեդիայի հավաքականն է:
«Շվեդիան վտանգավոր հակառակորդ է: Գուցեև ամենավտանգավորն է խմբում: Նրանց պաշտպանությունը շատ կազմակերպված է, իսկ հարձակման գծում կարող է չափազանց վտանգավոր լինել Զլատան Իբրահիմովիչը»,- Լամի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Նշենք, որ Գերմանիա – Շվեդիա հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին:





































