Ռուս երգչուհի Ժասմինը հանդիսությունների «Սաֆիսա» սրահում, որը պատկանում է գործարար Թելման Իսմայիլովին, նշել է իր 35-ամյակը: Նա իր տարեդարձին հրավիրել է մեծաթիվ հյուրերի` հարազատների, գործընկերների, շոու բիզնեսի ներկայացուցիչների:
Երգչուհու ծննդյան տոնին Դաղստանի Դերբենտ քաղաքից եկել էր անգամ նրա 80-ամյա տատիկը: Հոբելյարի հետ ուրախանում էին նաև նրա ամուսին` Իլան Շորը, և որդին` Միխայիլը: Համեստ հաշվարկներով` հանդիսության համար երգչուհին ծախսել է 150 հազար դոլար:
Սառա Մանախիմովայի`Ժասմինի բոլոր գործընկերները եկել էին մեծ ծաղկեփնջերով ու նվերներով: Աստղերի թվում էին Նիկոլայ Բասկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Անժելիկա Ագուրբաշը, Յուլյա Նաչալովան, Յանա Պոպլավսկայան:
Երեկոյի ամենահուզիչ պահը Ժասմինի եղբոր կենացն էր: «Ես շատ ուրախ եմ քրոջս համար և նրան ավելի շատ երջանկություն եմ ցանկանում: Սառան ինձ համար ոչ միայն քույր է. նա փոխարինեց մորս»:
Երգչուհու հայրն էլ դստեր տարեդարձին լեգզինկա է պարել, նրան միացել է նաև հոբելյարը:







































