Զարգացած և նավթ արդյունահանող երկրները 165 մլն դոլարի ներդրում են կատարել Համաշխարհային բանկում` «արաբական գարնան» երկրների տնտեսական զարգացմանն ուղղված աջակցություն ցույց տալու համար, հաղորդում է Reuters-ը:
Հիմնադրամի գումարները դրամաշնորհների միջոցով կտրամադրվեն առևտրային, ներդումային ծրագրերին, որոնք ուղղված կլինեն այդ երկրների տնտեսության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
Գումարները փոխանցվել են Դովիլյան համագործակցության նախաձեռնությամբ, որը ձևավորվել է նախորդ տարի` Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում ապստամբությունից հետո:








































