Միկի Ռուրկը երբեք չի թաքցրել, որ դարձել է պլաստիկ վիրաբույժների զոհը: Ըստ դերասանի` վիրաբույժի դանակի տակ նա հայտնվել է սեփական նախաձեռնությամբ, երբ բոքսի ռինգում աղավաղվել է դեմքը: Սակայն, դատելով վիրահատությունից հետո արված լուսանկարներից, բժիշկները նրան ավելի շատ այլանդակել են:
Դերասանը 2008թ. «Ռեսթելլեր» ֆիլմի նկարահանումից առաջ ենթարկվել էր հերթական վիրահատության, որպեսզի, ինչպես ինքն է նշում, վերադարձնի երբեմնի գեղեցկությունը: Սակայն այն վերադարձնել այդպես էլ հնարավոր չեղավ. ըստ Միկիի` վիրահատությունն անհաջող է անցել:
«5 անգամ վիրահատել են իմ քիթը և մեկ անգամ` այտոսկրը: Դրանք սարսափելի ցավոտ վիրահատություններ էին»,- նշել է դերասանը 2009-ին տված հարցրազրույցում:
Չնայած Ռուրկի աղավաղված դեմքին` դերասանին այնուամենայնիվ հաջողվում է նկարահանվել «Ռեսթելլեր» ֆիլմում, որը դառնում է բեսթսելլեր և հաջողություն բերում դերասանին: Դրանից հետո կարգավորվում է նաև նրա անձնական կյանքը: Նրա զուգընկերուհին է դառնում ռուս մոդել Անաստասիա Մակարենկոն: Նրանք միասին են արդեն 2 տարի, ինչը անուղղելի կնամոլ Ռուրկի համար լուրջ առաջընթաց է: Չնայած նրանց տարիքային տարբերությանը` զույգը շատ երջանիկ է երևում, ավելին` վերջերս Ռուրկը Գերմանիայում առանձնատուն է գնել, որտեղ ապրում են Անաստասիայի ծնողները: Այսինքն` Նաստիայի և նրա ընտանիքի համար Ռուրկն արդեն հարազատ մարդ է դարձել:








































