Երգիչ Հայկոն սիրում է Էրեբունի-Երևանի տոնակատարությունը և հիշում, որ նախկինում էլ այս տոնը միշտ նշվել է, ամեն փողոցում մինչև ուշ երեկո երաժշտություն էր հնչում:
«Ես շատ ուրախ եմ, որ վերականգվել է այդ ավանդույթը և հիմա ավելի մեծ շուքով է նշվում: Սա կնպաստի, որ մեր երեխաները շատ սիրեն իրենց քաղաքը, որովհետև եթե քաղաքը սիրում ես, անում ես ամեն ինչ, որ քաղաքի համար լավ լինի, ինչն այսօր շատ կարևոր է մեր կյանքում»,- ասաց Հայկոն:
Երևանցիները, նրա խոսքով, անգամ ամենածանր պահին, մութի ու խավարի մեջ ավելի մեծ սիրով էին լցված միմյանց հանդեպ, և ցավալի է, որ հիմա դա չկա:
Հայկոն հիշել է իր ծնողների Երևանը` 50-70-ականների: Հենց այդ Երևանն է նրան շատ հոգեհարազատ: Երևանն իրոք կարմիր քաղաք էր: «Պապիկիս նկարները նայում եմ, այն ժամանակ ֆրանսիացու նման էր հագնված: Բնականաբար, Երևանում հիմա ճաշակի դեգրադացիա կա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր երեխաները հետագայում այս ժամանակաշրջանը հիշեն որպես լավ ժամանակաշրջան»,-հավելեց նա:
Այսօր Հայկոն կնոջ` Անահիտ Սիմոնյանի հետ կերգի «Երեկոյան Երևանը» երգը:











































