News Corporation-ի սեփականատեր, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ գործող նախագահ Օբամային, որը վերընտրման համար պայքարում է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի դեմ:
ԱՄՆ փոխնախագահի թեկնածուների բանավեճերից հետո Մերդոկը Twitter-ում գրել է, որ Օբամայի վերընտրումը Իսրայելի համար «մղձավանջ» կդառնա:
Այդպիսով մեդիամագնատը արձագանքել է հանրապետական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու Ջո Բայդենի` բանավեճերի ժամանակ արած այն հայտարարություններին, որոնք մատնում են նրա ոչ անկեղծությունը: Բայդենը, մասնավորապես, հավաստել է, որ իրեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ կապում է տարիների ընկերությունը: Սակայն Իսրայելի և ամերիկյան վարչակազմի դիրքորոշումները մի շարք հարցերի, այդ թվում` Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարբերվում են:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` Մերդոկը մեղադրել է Բայդենին «ստի» մեջ` կապված Բենղազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման հանգամանքների գնահատականի հետ:









































