1794թ. այս օրը հիմնադրվեց առաջին հայկական թերթը` «Ազդարարը»: Թերթի խմբագիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը:
«Ազդարարը» գործել է մինչև 1796 թվականի մարտը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։
Թերթի թողարկումը վերսկսվել է 2007թ. Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։
Վերահրատարակվող «Ազդարար»-ի խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։









































