Անգլիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Թեո Ուոլքոթը չի կարողանա մասնակցել Լեհաստանի դեմ խաղին: Նշենք, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին Աշխարհի խաղերի նախընտրական փուլի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան:
Սա պայմանավորված է Ուոլքոթի՝ Սան Մարինոյի հավաքականի դարպասապահի հետ բախմամբ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ Անգլիա – Սան Մարինո խաղին: Հավելյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:





































