Իրանի իշխանությունները այսօր հայտարարել են սեփական մրցանակ սահմանելու մտադրության մասին, որը նման է լինելու Նոբելյան մրցանակին, սակայն սահմանվելու է միայն մահմեդական գիտնականների համար։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Ըստ երկրի կրթության և տեխնոլոգիաների փոխնախարարի խոսքերի` Իսլամական Հանրապետության կառավարությունը մտադիր է ամեն երկու տարին մեկ «Մեծագույն Մարգարեի համաշխարհային մրցանակ» շնորհել, որպեսզի խթանի գիտության զարգացումը մահմեդական աշխարհում և այն մրցունակ դարձնի համաշխարհային մակարդակով:
Նոբելյան մրցանակը տրվում է 1901 թվականից. և ամենանշանավորն ու հեղինակավորն է հասարակական-քաղաքական, գիտական և հումանիտար բնագավառներում:











































