Կոնկրետ նախագիծ ներկայացնելու դեպքում Թբիլիսիի քաղաքապետարանը կքննարկի «Քիստոնեա-դեմոկրատական» խմբակցության անդամ Ջաբա Սամուշիայի` մանկապարտեզներում վարձի հետ կապված պահանջը: Այս մասին հայտարարել է քաղաքապետի մամլո խոսնակ Բաչո Դոլիձեն, հայտնում է Грузия Online-ը:
«Ես էլ եմ ուզում, որ ամեն ինչ անվճար լինի, սակայն դա անհնար է: Եթե լինի կոնկրետ պլան, թե ինչպիսին են հնարավորությունները, որպեսզի այս ոլորտն անվճար դառնա, մենք այն կքննարկենք: Ներկայումս մենք գործում ենք լիովին հետևելով օրենքին»,- հայտարարել է Դոլիձեն և ավելացրել, որ բարեփոխումը, որն անցկացվել է մանկապարտեզներում, սոցիալապես արդար է:
Նրա խոսքով` բոլոր երեխաները, անկախ սոցիալական կարգավիճակից, համանման են օգտվում մանկապարտեզներում գործող ծառայություններից:
Հիշեցնենք, որ Ջաբա Սամուշիան այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պահանջել է մանկապարտեզներն անվճար դարձնել:









































