ԱՄՆ-ի դեսպանատունը Բիշքեկում հաստատել է, որ ամերիկյան իշխանությունները հայց են ներկայացրել Մեծ Բրիտանիային` այդ երկրում ձերբակալված՝ Ղրղզստանի նախկին նախագահի որդի Մաքսիմ Բակիևին արտաքսելու վերաբերյալ:
«ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային հայց է ներկայացրել պարոն Բակիևի էքստրադիցիայի համար, որպեսզի նա կանգնի ԱՄՆ դաշնային դատարանի առջև՝ լուրջ մեղադրանքների` թանկարժեք փաստաթղթերի հետ կապված զեղծարարության և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար»,- ասվում է Ղրղզստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:









































