Հայաստան-Իտալիա խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողների հետ.
-Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել Իտալիայի հավաքականին: Խաղից հետո դժվար է խոսելը: Սա մեր լավագույն խաղերից էր: Մի մոռացեք, որ սա Իտալիան է:
– Պաշտպանությունից գո՞հ եք:
– 11 մետրանոցի դեպքում հստակ չեմ կարող ասել կար, թե ոչ, բայց մյուս 2 գոլերն անուշադրության արդյունք էին:
-Այս խաղից հետո նպատակը կրկին կլինի՞ խմբից դուրս գալը:
-Ես նման բան երբեք չեմ ասել:
– Կա՞ր ինչ-որ բան, որը խանգարեց:
– Ոչ: Սա հեռանկարային թիմ է:








































