Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը 15.2 % դեպքում բարելավվել է, 54.7 %-ը՝ մնացել է նույնը, 30.1 %-ը՝ վատացել է: Այս տվյալները հրապարակվել է «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգիական հետազոտության մեջ, որն իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտն այս տարվա ընթացքում։ 2012թ. սեպտեմբերին Երևանում և ՀՀ 10 մարզերում անցկացված հարցմանը մասնակցել են 1609 քաղաքացիներ:
Որպես ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների բարելավման պատճառներ հարցվողների 48.5 %-ը նշել է աշխատանքի առկայությունը, 17.2 %-ը՝ արտագնա աշխատանքը, 10 %-ը՝ ֆինանսական վիճակի բարելավումը, 3.8 %-ը՝ արտասահմանից բարեկամների օգնությունը: Որպես վատթարացման պատճառներ քաղաքացիները նշել են աշխատանքի բացակայությունը՝ 36.2 %, գների/հարկերի աճը՝ 15.3 %, ծախսերի ավելացումը՝ 6.5 %, ֆինանսների բացակայությունը՝ 5.4 %, ցածր աշխատավարձը՝ 5 %:











































