Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ ապստամբներին հաջողվել է գրավել Սիրիայի ռազմաօդային ուժերի բազան` Հալեպ քաղաքից ոչ հեռու։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բազայում հայտնաբերվել են խոշոր տրամաչափի հրթիռներ:
Հինգշաբթի օրը ապստամբները հայտարարել են, որ իրենց հաջողվել է սպանել ավելի քան 90 զինծառայողի:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկու կործանիչ են գործի դրել այն բանից հետո, երբ սիրիական ռազմաօդային ուղղաթիռը ռմբակոծել է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիական քաղաքը:









































