ՄԱԿ-ի Էլեկտրակապի միջազգային միության տվյալներով Հարավային Կորեան արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենազարգացած երկրների ցուցակը:
Այս ցուցակի մեջ ընդգրկված ընդամենը 155 երկրները ներկայացված են ըստ IT-ծառայությունների հասանելիության, ինչպես նաև հեռահաղորդակցման տեխնոլոգիաների տարածման և օգտագործողների փորձառության աստիճանների:
Նշվում է, որ Կորեան առաջին տեղում է տնային տնտեսությունների թվով (67 %), որոնց հասանելի է ցանցը։ ինչպես նաև՝ այս երկիրն ունի բջջային և ֆիքսված հեռախոսակապ մուտք գործելու ամենաբարձր ցուցանիշը (84 %), իսկ IT տեխնոլոգիաների զարգացումը հովանավորվում է պետության կողմից:
Ռուսաստանն այս ցուցակում 38-րդն է: Որոշ տվյալների համաձայն՝ վերջին տարում ռուսական բջջային կապի շուկան ամբողջովին հագեցվել է: Ինչ վերաբերում է օգտագործողների փորձառությանը, ապա այստեղ ոչինչ չի փոխվել. ՌԴ-ն, ինչպես նախորդ անգամ, 21-րդ տեղում է:












































