Բաքվում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության 12-րդ համագումարին կմասնակցի նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Ինչպես տեղեկացնում է АПА-ն, նա Բաքու կժամանի հոկտեմբերի 16-ին:
Հոկտեմբերի 15-ին համագումարին մասնակցելու նպատակով Ադրբեջան կժամանի նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Առաջին անգամ ՏՀԿ-ի նախարարների խորհրդի նիստին կմասնակցի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ԱԳ նախարարը:












































