Monday, 08 06 2026
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի

Մահակի և գրչի ծայրերը

Հայաստանի պետական այրերը մարտի 8-ին հերթ են կանգնում կանանց տոնը շնորհավորելու համար, ընդ որում՝ այնպիսի փութաջանությամբ, կարծես խոսքն իրենց սահմանադրական պարտքի կատարման մասին է: Բայց երբ, օրինակ, որևէ բողոքի ակցիայի ժամանակ անհրաժեշտ է լինում կանանց քաշքշել, ծեծել, հայհոյել, ապա նրանք չեն վարանում խրախուսել ոստիկանների այդօրինակ գործողությունները և լռել, երբ հարցը վերաբերում է դրանց համար որևէ մեկի պատասխան տալուն:

Ամենաթարմ օրինակը մարտի 3-ին կառավարության դիմաց տեղի ունեցած միջադեպն էր, երբ բացօթյա առևտրով զբաղվող կանանց բողոքի ցույցը ոստիկաններն այնպիսի դաժանությամբ ճնշեցին, կարծես ճնշում էին ադրբեջանցիների գրոհը հայ-ադրբեջանական շփման գծի որևէ ուղղությամբ: Իսկ Հայաստանի իշխանական այրերից որևէ մեկը, որ հենց հերթ են կանգնում կամ իրար հերթ չեն տալիս կանանց տոնը կամ միամսյակ կոչվածը շնորհավորելու համար, մարտի 3-ին տեղի ունեցածին քաղաքական գնահատական այդպես էլ չտվեց:

Հասկանալի է, որ իրավական գնահատականի համար գուցե պահանջվում է որոշակի ժամանակ, մինչև պարզեն դեպքի բոլոր հանգամանքները, թեև, իհարկե, ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ կարելի էր հենց րոպեներ անց տալ նաև կատարվածի իրավական գնահատականը: Բայց այդուամենայնիվ ենթադրենք, որ իրավականի համար դեռ կան պարզելու որոշ հանգամանքներ: Սակայն քաղաքական գնահատական հո կարելի էր տալ: Հո կարելի էր որևէ բարձրաստիճան քաղաքական դեմքի մակարդակով հայտարարել, որ իշխանությունը չի հանդուրժի բռնություն խաղաղ ցուցարարների և պատգամավորների հանդեպ, առավել ևս, եթե խոսքը հիմնականում կին ցուցարարների ու պատգամավորների մասին էր: Բայց երևի թե բոլորը այս օրերին, նկատի ունենք իշխանավորներին, իշխանության քաղաքական դեմքերին, զբաղված էին մարտի 8-ի իրենց շնորհավորական տեքստերը կազմելով և ժամանակ չեն ունեցել մի երկու տողով քաղաքական գնահատական տալ կանանց հանդեպ ոստիկանական բռնությանը:

Եվ այդ ֆոնին շնորհավարական ուղերձները ընդգծվում են հենց իրենց կատարյալ ձևականությամբ: Դրանցում առկա հոգեցունց խոսքերը ընդամենը բառարանային արտագրության դրսևորումներ են և որևէ կապ չունեն այն իրական մոտեցումների հետ, որ իշխում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների մեջ:

Նրանք կանանց չէ, որ շնորհավորում են: Նրանք շնորհավորում են միայն այն կանանց, ովքեր համաձայն են հրաժարվել իրենց իրավունքների համար պայքարից, ովքեր համաձայն են հրաժարվել հասարակության և պետության կյանքի համար իրենց պատասխանատվությունից, ովքեր համաձայն են մասնակցել ընտրակեղծարարությանը, ովքեր համաձայն են «գեղեցկացնել» այն ճահիճը, որ հաստատվել է Հայաստանում: Իսկ բոլոր մյուս կանանց, ովքեր մտածում են Հայաստանում իրավունքի, քաղաքացիական ազատության, օրենքի իշխանության համար պայքարելու մասին, իշխանությունն ուղերձ է «գրում» մահակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում