Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը թուրք-ղազախական գործարար ֆորումում անդրադարձել է Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու կառուցման խնդրին.
«ԲԹԿ-ի նախագծի իրագործումը գտնվում է վերջին փուլում: Այն բանից հետո, ինչ 2013 թվականի հոկտեմբերին շահագործման կհանձնվի Թուրքիայի եվրոպական հատվածն ասիական հատվածին միացնող «Մարմարա» նախագիծը, նրան կմիանա ԲԹԿ-ն: Դրանով իսկ կվերականգնվի «Մետաքսի ճանապարհի» երթուղին:
Կստեղծվի ուղիղ հաղորդակցություն Պեկինի ու Լոնդոնի միջև: ԲԹԿ-ի նախագիծը ծառայելու է թե՛ Եվրոպայի, թե՛ Կովկասի, ինչպես նաև Միջին Ասիայի ու Մերձավոր Արևելքի շահերին»:









































