Daily Mirror-ը հաղորդում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Թոմ Քլեվերլիին:
Հաշվի առնելով ֆուտբոլիստի՝ անցած մրցաշրջանում ցուցադրած հաջող խաղը՝ պատահական չէ, որ «մանկունյանցիներ»-ի ղեկավարությունը որոշել է երկարաձգել ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրը, ինչպես նաև՝ բարձրացնել աշխատավարձը:
Ներկա պահին Թոմը շաբաթական 40,000 ֆունտ է ստանու, իսկ նոր պայմանագրով՝ նա կվաստակի մոտ երկու անգամ ավելի:








































