«Մալագա»-ի երիտասարդ կիսապաշտպան Իսկո Սուարեսը հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում:
Առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «քաղաքայիններ»-ը կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը 16,9 մլն ֆունտով: Goal.com-ի տեղեկացմամբ` նման գումար է նշված Իսկոյի պայմանագրում:
20-ամյա Իսկոյի իրավունքների ձեռք բերումն առաջնային է դարձել «Մանչեսթեր Սիթի»-ի համար` առաջ անցնելով Ռադամել Ֆալկաոյի («Ատլետիկո») և Ստևան Յովետիչի («Ֆիորենտինա») տրանսֆերներից:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Մալագա»-ի կազմում անցկացրել է 9 հանդիպում` դառնալով 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:








































