Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցում սերտորեն համագործակցել ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Այս մասին Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիորգի Բոկերիան.
«Վրաստանի նախագահն ու ապագա վարչապետն այսօր հեռախոսազրույց են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Մենք Իվանիշվիլիի հետ քննարկել ենք հենց այդ հարցերը: Սաակաշվիլիի թիմի ու Իվանիշվիլիի քաղաքական ուժի միջև շարունակում են մնալ արմատական տարաձայնությունները, որոնք ոչ մի տեղ էլ չեն չքանա: Սակայն դրա հետ մեկտեղ երկուսն էլ սերտորեն և խորապես համագործակցելու են ՆԱՏՕ-ի ինտեգրման հարցում»:




































