Եգիպտոսի մայրաքաղաքաում տասնյակ մարդիկ շարժվում են կենտրոնական հրապարակ՝ մասնակցելու զանգվածային բողոքի ակցիային. նման ակցիայի կոչ են արել տեղի իսլամիստները, հեղափոխականները և լիբերալ շարժումները:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ցույցերին մասնակցելու մասին հայտարարել են ավելի քան 20 կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ ու շարժումներ:
Լիբերալները դուրս են գալիս փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու նախագահ Մուրսիի քաղաքականությունից՝ նրանից պահանջելով կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ տրված խոստումները: Մասնավորապես, աշխարհիկ շարժումների ղեկավարները կարծում են, որ իսլամիստ նախագահը տապալել է իր կառավարման առաջին 100 օրերը՝ չբարելավելով եգիպտացիների կյանքը, ինչպես որ խոստացել էր: Նրանք պահանջում են ընդունել նոր սահմանադրություն, որը հաշվի կառնի եգիպտական հասարակության բոլոր խավերի իրավունքները, ինչպես նաև պահպանել երկրի միասնությունը, բարձրացնել աշխատավարձերը և արմատախիլ անել կոռուպցիան:
«Մուսուլման եղբայրների» համախոհները նույնպես այսօր դուրս են գալիս Թահրիր հրապրակ: Նրանք էլ պահանջուն են կրկնակի դատավարություն անցկացնել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրան շրջապատի նկատմամբ հեղափոխության ամենանշանակալի դրվագներից մեկի՝ «ուղտերով կռվի» գործով:









































