Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է իր թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի ցուցադրած խաղից և նոր դարպասապահ է փնտրում: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ռեալ»-ի դարպասապահի հնարավոր թեկնածուների թվում են «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերն ու «Մանչեսթեր Սիթի»-ից` Ջո Հարթը:
Նշվում է, որ պորտուգալացի մասնագետի և Իկեր Կասիլյասի միջև կոնֆլիկտ է զարգանում: Մոուրինյոն նախկինի պես մեղադրում է դարպասապահին «Բարսելոնա»-ի հետ հանդիպմանը բաց թողած գոլերից մեկի համար:









































