Saturday, 27 06 2026
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն

Ոստիկանությունը գյուղացիներին որսորդական հրացաններ կտրամադրի գայլերի դեմ պայքարելու համար

Գյուղացին, որ նաև քաղաքն է ապրեցնում, դժվար է վաստակում իր ապրուստը: Բազմաթիվ խոչընդոտներ կան, իսկ վերջին ժամանակներս դրանց գումարվել են նաև գայլերը, որ ուղղակի չարիք են դարձել: Ոհմակի հարձակման հետևանքով գյուղացին տառացիորեն րոպեների ընթացքում կորցնում է տարիների վաստակը: Այս պայմաններում պետությունը պետք է ձեռնարկի արմատական միջոցառումներ:

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է մի շարք գյուղական համայնքների ներկայացուցիչների, որոնց հոտերը տուժել են գայլերի հարձակումներից: Հանդիպման խնդիրն էր` ինչպես պաշտպանել գյուղացու ունեցվածքը, մասնավորապես, գիշատիչների հարձակումներից:

Ոստիկանության պետը նշել է, որ խնդիրը նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է, ով ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը: Միջոցառումների ցանկում նաև գյուղացիներին որսորդական հրացաններ տրամադրելն է, ինչը նրանց հնարավորություն կտա կազմակերպել արոտատեղերի և անասնաբակերի պաշտպանությունը:

Անդրադառնալով գյուղացիներին որսորդական հրացաններ տրամադրելու խնդրին` Վլադիմիր Գասպարյանը չգրանցված զենք ունեցողներին կոչ է արել այն օրինականացնել` նշելով, որ ոստիկանությունն ամենայն աջակցություն կցուցաբերի, որպեսզի սերնդեսերունդ ընտանիքներում պահվող կամ հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակներից մնացած որսորդական հրացաններն ըստ կարգի օրինականացվեն ու ծառայեն գյուղացու ունեցվածքի պահպանման բարի գործին:

Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին կրկին հիշեցրել է, որ ոստիկանությունն ակնկալում է գյուղական համայնքների համագործակցությունը հենց իրենց` գյուղացիների ունեցվածքի պաշտպանության գործում, և հույս հայտնեց, որ նրանք պատասխանատվությամբ կվերաբերվեն ե՛ւ զենքի օգտագործման կանոններին, ե՛ւ խնդրի լուծմանը:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար և հավաստիացրել, որ ընդհանուր գործի մեջ կունենան իրենց լուրջ մասնաբաժինը:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ այսուհետ էլ ոստիկանությունը կլինի գյուղացու կողքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում