Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է բաց թողնել 2014թ Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստանի հավաքականի հետ խաղը:
«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողը չի ապաքինվել հարբուխից, ինչն էլ կարող է մեկնարկային կազմից բացակայելու պատճառ դառնալ:
Հիշեցնենք, որ երեկ «Հրազդան» մարզադաշտի մամլո ասուլիսների սրահում կայացած հանդիպման ժամանակ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարեց, որ անձնական խնդիրներ չունի Բալոտելիի հետ և մտածում է միայն առաջիկա խաղի մասին:








































