Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը գերմանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ լավ է զգում թիմում:
Իր խոսքերով՝ դարպասապահն ըստ էության պատասխանել է Կառլ Հայնց Ռումենիգեիմ, ով վերջերս հայտարարել էր, թե Նոյերն ավելի մեծ ուշադրության է արժանի և պետք է առաջատար դիրք ունենա թիմում:
«Ես լավ եմ զգում թիմում: Երբեք չեմ խուսափում ասել «Բավարիա»-ի առաջատարներին այն, ինչ մտածում եմ: Այդ մասին մեր ակումբում գիտեն բոլորը»,- ասել է Նոյերը:
Հիշեցնենք, որ ազգային առաջնության առաջին 7 տուրերում «Բավարիա»-ն առավելագույն արդյունք է գրանցել, իսկ Նոյերն ընդամենը 2 գոլ է բաց թողել:


































