Երեկ Երևանի ժամանակով ժամը 14:00-ից փակվել է Ռուսաստանը Հարավային Կովկասին միացնող ճանապարհի Վերին Լարսի սահմանային անցակետի հատվածը: ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ, դա արվել է վրացական կողմի խնդրանքով, իսկ պատճառը ձյան առատ տեղումներն են:
Տրանսկովկասյան մայրուղու վրացական հատվածում ձնահյուսք է արձանագրվել, նման սպառնալիք կա նաև Հյուսիսային Օսիայում: