Գյուտարար Քրիս Տոդը ստեղծել է հսկայական լողացող անիվ, որպեսզի անձամբ հատի Իռլանդական ծովը՝ անցնելով Ուելսից մինչև Իռլանդիա:
Տոդի պատրաստած անիվը ստացել է Treadalo անվանումը: Այն ջրի վրա գործում է այն նույն սկզբունքով, ինչ գերմանամկան համար նախատեսված անիվը վանդակում՝ երբ նա վազում է, անիվը պպտվում է ու առաջ շարժվում ջրի վրայով:
35-ամյա Քրիսն արդեն սկսել է իր 48-ժամյա ճանապարհորդությունը Իռլանդական ծովով, սակայն 9 աժամ անց ուժեղ ալիքների հետևանքով անիվը սկսել է ճկվել, իսկ կոնստրուկցիան՝ ճռճռալ:
Համարձակ ճանապարհորդը ստիպված է կիսատ թողնել իր օրիգինալ լողացող սարքով ուղևորությունն ու փրկարար նավակով վերադառնալ Ուելս: Նա ծրագրում է վերանորոգել հսկայական անիվն ու կրկնել Իռլանդական ծովը հատելու իր փորձը:








































