Սննդային զգայունությունը կարող է դառնալ ոչ միայն վատ զգացողության, այլև նիհարելու խրոնիկ անկարողության պատճառ: Այս մասին գրում է The Daily Mail-ը` հղում կատարելով դոկտոր Ջոն Մանսֆիլդի հետազոտություններին:
Դրա հետ մեկտեղ ոչ ադեկվատ արձագանք հնարավոր է առաջացնեն ձվերը, կաթը, եգիպտացորեն, ցորենը: Սննդից օրգանիզմում առաջացած բորբոքման հետևանքով մարդը չի կարող նիհարել: Ալերգիկ ռեակցիան խանգարում է համակարգի աշխատանքին:
Սնունդ ընդունելուց հետո ուղեղը ազդանշան է ստանում ստամոքսից, որ անհրաժեշտ ճարպը կուտակվել է: Արդյունքում սովի սուր զգացողությունը վերանում է: Երբ համակարգը նորմալ է աշխատում, ամեն ինչ կայուն է մնում, նույնիսկ տարբեր օրերին տարբեր քանակի կալորիաներ օգտագործելու դեպքում:
Որպեսզի խնդիրը լուծվի` փորձագետները խորհուրդ են տալիս բացառել բոլոր խնդրահարույց մթերքները, այնուհետև դրանք աստիճանաբար մտցնել ճաշացուցակի մեջ: Այդ փուլում պետք է հիմնականում ուտել հնդկահավի, գառի միս, ձուկ, բանջարեղեն և մրգեր: Քաշի նվազումը կնկատվի հենց առաջին շաբաթվանից հետո:
Քիչ ճարպեր պարունակող սննունդով դիետաները արդյունավետ չեն: Ճարպն անհրաժեշտ է ախորժակի կարգավորման համար:









































