Monday, 08 06 2026
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան

Հայ գործարարին սպանողը «Լիպեցկյան ախպերության» լիդերն է

Մարտի 4-ին Ուկրաինայի Տրուսկավեց քաղաքում, իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է հայ գործարար Սիմոն Ազիզյանին սպանողը` ՙօրենքով գողի՚ կոչման հավակնորդ Վալերի Տիտովը:

2005թ. ապրիլի 24-ին Լիպեցկում «Տորնադո» և «Մասկա» ակումբների սեփականատեր Սիմոն Ազիզյանը դաժան ծեծի էր ենթարկվել «Ջոկեր» կազինոյում: Նրան նաև նստեցրել էին իր սեփական մեքենան և տարել անհայտ ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, Ազիզյանը կազինոյում էր եղել Տիտովի ուղեկցությամբ, նրանց միջև վեճ էր սկսվել: Արդյունքում Տիտովի մերձավորները նրան ծեծել և առևանգել էին: Մեկ տարի անց` 2006-ի ապրիլին, Լիպեցկի ցեմենտի գործարանի մոտ գտել էին մարդու մարմնի մնացորդներ` երկու մատ: Դրանք ուղարկվել էին Վորոնեժ` դակտիլոսկոպիկ փորձաքննության, և դատաբժիշկները հաստատել էին, որ դրանք հայ գործարար Սիմոն Ազիզյանի մարմնի մասերն են: Իսկ մինչ դրանց հայտնաբերումը Տիտովին ձերբակալել և ազատ էին արձակել, քանի որ սպանության փաստեր չէին եղել: Տիտովը չէր ներկայացել հաջորդ հարցաքննությանը, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Վալերի Տիտովը 2 անգամ դատապարտված է եղել խուլիգանության համար: 90-ական թվականներին, տեղի ԶԼՄ-ների տվյալներով, հանդիսացել է Լիպեցկի հանցախմբերից մեկի անդամը, որտեղ քիլլեր է եղել: Խմբավորումը, ուժայինների տեղեկություններով, վերահսկում էր մոսկովյան մի քանի շուկաներ: 90-ականների վերջից սկսած` 5 տարի անընդմեջ, նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել` քրեական հեղինակություն Շեյկայի սպանության գործով, սակայն գործը դատարանում ՙջրեցին՚, և 2002թ.-ին Վալերի Տիտովն ազատ արձակվեց: Այնտեղից նա արդեն դուրս եկավ որպես Լիպեցկի քրեական աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչ:
2007-ի հունիսի 19-ին Լիպեցկի ոստիկանությունը մի օպերացիա էր իրականացրել, որի ընթացքում միանգամից ձերբակալել էր այն բանդայի 12 անդամներին, որը մինչև 2007-ի ապրիլ ղեկավարում էր հանցավոր աշխարհում «Չուրիկ» անունով հայտնի հեղինակությունը: Նրանք բոլորը մեղադրվում էին իրենց բանդայի առաջնորդի սպանության մեջ: Ձերբակալության օրը ավտոճանապարհային տեսուչները դուրս էին եկել Լիպեցկի բոլոր խոշոր ավտոճանապարհների վրա, բայց կանգնեցրել էին միայն այն ավտոմեքենաները, որոնք մատնանշել էին օպերատիվնիկները: Միաժամանակ հատուկ նշանակության ջոկատայիններն ուղևորվել էին իրենց հայտնի հասցեներով և քաղաքի տարբեր ծայրերում նույն պահին ձերբակալել Չուրիկին սպանողներին: Դա արվել էր այն բանի համար, որպեսզի բանդայի անդամները չկարողանային բջջային հեռախոսներով զգուշացնել մեկը մյուսին: Ի դեպ, մինչ այդ` 2007-ի մայիսի սկզբներին, Լիպեցկի շրջանի Կուլեշովկա գյուղի բնակիչները մարդու մարմնի մասեր էին գտել` ձեռքեր և գլուխ, իսկ հոկտեմբերին Սենցովյան անտառում հայտնաբերվել էին մարմնի մնացած մասերը: Դրանք Սերգեյ Չուրիլովի` Չուրիկի անդամահատված մարմնամասերն էին: Նա 30 տարեկան էր: Դատապարտված էր եղել 3 անգամ, վերջին անգամ 2005-ին` այն բանի համար, որ զենքով սպառնացել էր ՙՋոկեր՚ կազինոյի անվտանգության աշխատակցին: Մինչ այդ նա համարվում էր Լիպեցկի «նայողը»: Նրան համարում էին Տիտովի մարդը:
38-ամյա Վալերի Տիտովը 2006-ին համարվում էր Լիպեցկում արդեն 10 տարուց ավելի գերակա դիրք ունեցող «Լիպեցկյան ախպերություն» բանդայի առաջնորդներից մեկը: Տիտովը երկար ժամանակ համարվում էր այդ խմբավորման քիլլերը և ՙփառավորվեց՚ հենց հայ գործարար Սիմոն Ազիզյանի կյանքի նկատմամբ կատարած հանդուգն ոտնձգությամբ: Չուրիկի դաժան սպանությունը ևս նրա հաշվին է: Բանը նրանում է, որ այդ տարեսկզբին Չուրիլովը և Տիտովը վիճել էին: Դա ավարտվեց նրանով, որ Չուրիկի բանդայի անդամներին ծեծեցին բեյսբոլների բիտաներով: Դրանից հետո նրանց հասկացրին, որ այդպես կկրկնվի այնքան ժամանակ մինչև նրանք կսպանեն իրենց առաջնորդին: Արդյունքում քրեականները ժամադրեցին Չուրիկին և սպանեցին` անդամահատելով նրա մարմինը: Այս սպանություններից հետո բանդայի առաջնորդ Վալերի Տիտովը գտնվում էր հետախուզման մեջ, իսկ քաղաքը ՙնայողի՚ տեղը թափուր էր:
2008-ի նոյեմբերին Լիպեցկի շրջանի ներքին գործերի հատուկ նշանակության ջոկատայինները խափանել էին հանցաշխարհի «սխոդկան», որն անցկացվում էր Մատիրսկու ջրամբարի մոտ` «Պարուս» հանգստյան տան հատվածում: Ոստիկանները ձերբակալել էին 17 մարդու, որոնց մեջ էր Տամբովի մարզի Մարշանսկ քաղաքի «նայողը»: Հեղինակությունները հավաքվել էին` որոշելու, թե ով է լինելու Լիպեցկի «նայողը»: Նրանց մոտ դատապարտելի ոչինչ չէին գտել և հաշվառման վերցնելուց հետո բաց էին թողել: Ոստիկանության աշխատակիցները մինչ այդ` օգոստոսին, խոչընդոտել էին քրեականների մեկ այլ «սխոդկա», որն անցկացվել էր Խաղաղ Դոնի ափին` Ռամոնսկի և Խլևենսկի շրջանների հատվածում: Այն ժամանակ 8 մարդ էր ձերբակալվել, այդ թվում` վորոնեժցի «օրենքով գող» Օլեգ Պլոտնիկովը: Այն ժամանակ ևս Լիպեցկի «նայողի» հարցն էր քննարկվում, քանի որ այն թափուր էր մնացել Չուրիկի սպանությունից հետո: Ոչ պաշտոնական տվյալներով, Չուրիկի սպանությունը կատարվել էր Վալերի Տիտովի հրամանով: 2005-ին էլ սպանվել էր Չուրիկի «իրավանախորդը»` Կռոխան: Քիլլերը նրան սպանել էր թիկունքից` կրակոցով: Կռոխայի ՙնշանակմանը՚ (որպես ՙնայող՚) ևս ոստիկանությունը մի քանի անգամ խոչընդոտել էր. խափանվել էին հեղինակությունների «սխոդկաները» Գնիլուշա գյուղում, ինչպես նաև Գելենջիկում: Ի դեպ, զուտ տեղեկատվության կարգով նշենք, որ քրեական հիերարխիայում «նայողը» զբաղեցնում է երկրորդ տեղը` «օրենքով գողից» հետո: Նրանց համար, ովքեր հանցագործություններով են ապրում, «նայողը», փաստորեն, ֆինանսական տնօրենն է և աշխարհի դատավորը` մեկ անձի մեջ: Նա է լուծում խմբավորումների միջև ծագած վեճերը և հետևում քրեական աշխարհի դրամարկղի` «օբշակում» եղած միջոցների ծախսմանը:
Շարունակելով այս բանդայի հետ կապված թեման` նշենք, որ 2006-ի հոկտեմբերի վերջին մարիխուանա պահելու համար Լիպեցկում ձերբակալել էին նաև արմատներով Վրաստանից «օրենքով գող» Ջումբերա Բայրամիդիին (մականունը` Բոնչա): Նա իր անձնագիրը կեղծելով` ԽՍՀՄ անձնագիր էր ձեռք բերել և բնակության իրավունք ստացել Ռուսաստանի գյուղերից մեկում: Իրավապահները փորձել էին հասկանալ, թե ինչն է բերել նրան Լիպեցկ: Պարզվել էր, որ Բոնչայի հայտնվելը պայմանավորված էր նրանով, որ տեղի քրեական միջավայրը, տեղի «նայողի» բացակայությունից օգտվելով, քիչ է մուծվում համառուսաստանյան քրեական դրամարկղ` «օբշակ»: Եվ այդ «խառնաշփոթ» վիճակին չէր կարող ուշադրություն չդարձնել Մոսկվայի քրեական աշխարհը: ՙՕբշակի՚ փողերը չէին բավականացնում ազատազրկման վայրերում, քննչական մեկուսարաններում գտնվող հեղինակություններին պահելու, համապատասխան օրգանների պաշտոնատար անձանց հետ կոռումպացված կապեր հաստատելու համար:
Իսկ ընդհանրապես «Լիպեցկյան ախպերությունը» շատ հաճախակի է լիդերների կորուստներ ունեցել: «Օրենքով գող» դառնալու իրական շանսեր ուներ Ալեքսեյ Աննենկովը (Լյոխա Սոկոլսկին), ով 1993-ին ղեկավարում էր տեղի ՙօբշակը՚ և ծառայությունների լուրջ ցուցակ ուներ: Նա առաջինը հրաժարվեց ճանաչել Վիկտոր Ալիմպիևի (Կոսոլապովի)` «Լիպեցկյան ախպերություն» բանդան ստեղծողներից մեկի լիդերությունը: Դրա համար Աննենիկովին 1996-ին սպանեցին ինքնաձիգի կրակահերթով և գլխին արձակված ստուգիչ կրակոցով: Նման մի հավակնորդի` Անատոլի Լապշովին էլ (մականունը` Բիչոկ) փորձել էին սպանել 90-ականներին` պայթեցնելու միջոցով. նա վնասվածքներ էր ստացել: Կոսոլապովի խորհրդավոր անհետացումից հետո նա սկսել էր լրջորեն մտածել «գողական» թագը ստանալու մասին: Նրան կրակել էին թիկունքից և սպանել: Թվում էր, թե 2005-ին Լիպեցկում գտել էին քաղաքը «նայողին»` «Լիպեցկյան ախպերության» նոր առաջնորդ Վալերի Տիտովին, սակայն Սիմոն Ազիզյանի սպանությունից հետո նա փախուստի մեջ էր… Այժմ նա գտնվում է Լվովի բանտում և կարող է արտաքսվել Ռուսաստան:

Պատրաստեց` Էլմիրա Մարտիրոսյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում