Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը դժգոհ է այն դերից, որ իրեն տրվում է թիմում Ժոզե Մոուրինյոյի կողմից:
Puntopelota.es-ի տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստին հատկապես դուր չի եկել այն, որ նա չհայտնվեց դաշտում «Բարսելոնա»-ի դեմ խաղում՝ մեկնարկային կազմում տեղը զիջելով Կարիմ Բենզեմային:
«Ռեալ»-ի ու Իգուաինի միջև հարաբերությունները հիմա հեռու են իդեալական լինելուց, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ գալիք ամռանը հարձակվողը լքի մադրիդյան ակումբը:








































