Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կական Իրաքի հավաքականին պարտության մատնելուց հետո (6-0) կիսվել է տպավորություններով:
«Հավաքական վերադառնալը շատ հաճելի է: Թիմում շատ նոր խաղացողներ կան: Կարծում եմ `ֆուտբոլիստների նոր սերունդը շատ լավն է:
Անկախ մրցակցից`այս խաղը շատ կարևոր էր մեզ համար: Ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա: Ընդհանրապես, թիմը լավ հանդես եկավ»,– Կակայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Կական երկամյա դադարից հետո վերադարձավ հավաքական ու խփեց իր թիմի երրորդ գոլը:









































