Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է դատարան` պահանջով, որ ոստիկանապետը ներողություն խնդրի իրենից։
«Ոստկանապետն իմ անմեղության կանխավարկածը խախտել և ինձ հանցագործ է համարել։ Նա ասուլիսի ընթացքում նշել է, որ առաջին անգամ չէ, որ Տիգրան Առաքելյանը ձեռք է բարձրացնում ոստիկանի վրա։
Ստացվում է, որ նա ինձ ծանր հանցագործության մեջ է մեղադրում։ Սակայն քանի որ ես ունեմ դատարանի որոշում և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ արդարացված եմ, ես հիմա պահանջում եմ, որ ոստիկանապետը ինձանից հրապարակային ներղություն խնդրի»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Առաքելյանը։
Բացի այդ, Տիգրան Առաքելյանը պահանջում է, որ կառավարությունը հատուցի իր կրած բոլոր վնասները։
Հիշեցենք, որ Տիգրան Առաքելյանը 2009թ հուլիսին ձերբակալվեց և շուրջ 9 ամիս քրեական հետապնդման ենթարկվելուց հետո` 2010թ. ապրիլին, արդարացվեց։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի