Ծայրահեղական լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժումը գրոհայիններ չի ուղարկել Սիրիա: Այս մասին հայտարարել է շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը:
«Մինչև հիմա մենք չենք մարտնչել սիրիական վարչակարգի կողմից և մեզանից նման բան չեն խնդրել»,- ասել է նա հեռուստատեսային ելույթի ժամանակ:
Դրա հետ մեկտեղ Նասրալլահը նշել է, որ «Հըզբոլլահ»-ը օգնություն է ցուցաբերել սիրիական սահմանային բնակավայրերի բնակիչներին, որոնցից շատերն իրենց համարում են լիբանանցիներ և չեն ցանկանում միանալ հակամարտող կողմերից որևէ մեկին: Նրա խոսքերով` իրենք ստիպված են եղել զինվել` պաշտպանվելու համար սիրիացիների և ոչ սիրիացիների զինված ավազակախմբերից, որոնք սկսել են հարձակվել իրենց վրա և սպանել են մի քանի մարդու:
«Սիրիական վարչակարգը կարիք չունի, որ մենք մարտնչենք Սիրիայում: Սակայն եթե այդ օրը գա, մենք չենք թաքցնի դա, իսկ այժմ նման բան չկա»,- հավելել է Նասրալլահը:









































